Մոդել Սուսաննա Եգորյանը ուզում է հրաժարվել Ղրղզստանի քաղաքացիությունից

Ճանաչված մոդելը տեսանյութ է հրապարակել Հայաստանից և դժգոհել է Ղրղզստանի կառավարությունից իր նկատմամբ ցուցաբերած անուշադրության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Մոդել Սուսաննա Եգորյանը Հայաստանում Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և նշել, որ զբոսնում է Հյուսիսային պողոտայում:

«Մայրս լավագույն օպերատորն է»,- տեսանյութին կից գրել է մոդելը:

«Ես հիասթափված եմ Ղրղզստանի կառավարությունից և իշխանությունից: Իմ այս հայտարարության համար, մարդիկ կարող են կամ ինձ պաշտպանել, կամ մեղադրել, միևնույն է, արդեն սովոր եմ: Ես գրում եմ այն, ինչ կա: Կառավարությունը չի հարգում իր ժողովրդին: Առաջին անգամ Ղրղզստանը հաղթեց գեղեցկության միջազգային մրցույթում: Տեղեկատվությունը լուսաբանեցին նույնիսկ արտասահմանում: Ի՞նչ օգուտ դրանից: Նրանք բացի այն, որ ինձ որևէ մրցանակ չտվեցին, պաշտոնական հանդիպում չկազմակերպեցին, անգամ շնորհակալություն չհայտնեցին... Մոտ ապագայում, կարծում եմ, կփոխեմ քաղաքացիությունս», - գրել է Սուսաննան:

Մոդել Սուսաննա Եգորյանը ուզում է հրաժարվել Ղրղզստանի քաղաքացիությունից

Հիշեցնենք, որ 2017թ-ին Սուսաննան հայտնվել էր սկանդալում։ Եգորյանը World NextTop Model 2017-ի եզրափակիչ փուլում հանդես էր եկել հայկական ժապավենով։ Աղջկան հայրենիքում մեղադրել էին դավաճանության մեջ։ Ավելի ուշ մոդելը բացատրել էր, որ մրցույթում Ղրղզստանը չի ներկայացրել, ուստի չէր կարող դավաճանել երկրին։

Մոդել Սուսաննա Եգորյանը ուզում է հրաժարվել Ղրղզստանի քաղաքացիությունից

Հայուհին 19 տարեկան է, սովորում է Ղրղզստանի պետական իրավաբանական ակադեմիայում՝ «Իրավունքի և ձեռնարկատիրության» ֆակուլտետում։ Արդեն 4 տարի է՝ մոդելային ինդուստրիայում է։ Այս ընթացքում հասցրել է մի քանի տիտղոսի արժանանալ`«Ղրղզստանի առաջին փոխմիսս 2016», «Miss Globe Ղրղզստան 2016», «Միսս պոդիում 2017» «Միսս Ասիա 2019» և այլն։