«Մասիս» ԲԿ-ի պահեստապետն ու տնօրենը վիճել են. հիվանդանոցի տնօրենը վնասվածք է ստացել

Ըստ շրջանառվող լուրերի` հիվանդանոցի տնօրենի և պահեստապետի միջև վիճաբանությունը տեղի է ունեցել աշխատանքային հարցի շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի –Sputnik. Արարատի մարզում հոկտեմբերի 12-ին, Ժամը 12։00-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Այգավան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Հայկ Հովհաննիսյանը ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին և հայտնել, որ «Մասիս» բժշկական կենտրոնի հետնամասում վիճաբանության ընթացքում Այնթափ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Աշոտ Թորոսյանը գլխով հարվածել է իր դեմքին և իրեն քթի շրջանում վնասվածք պատճառել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վրաերթ Նժդեհի փողոցում. «ՎԱԶ-2114» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու

Ըստ տեղեկությունների՝ Հ. Հովհաննիսյանը «Մասիս» ԲԿ-ի տնօրենն է, իսկ Ա. Թորոսյանը՝ նույն ԲԿ-ի պահեստապետը։ Ըստ շրջանառվող լուրերի` վիճաբանությունը տեղի է ունեցել աշխատանքային հարցի շուրջ։

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Գերեզմանատան մոտակայքում կայանված «Mitsubishi»-ն ամբողջությամբ այրվել է