ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Բյուջետային ծախսերի կառուցվածքում տեղի է ունեցել որակական փոփոխություն»

Ատոմ Մարգարյանը կարծում է, որ տարիներ շարունակ Հայաստանի ռազմական բյուջեն, եղել է զգալիորեն կոռումպացված, կոռուպցիան իրականացվել է հատկապես գնումների համակարգում։
Sputnik
Մարգարյան. «Բյուջետային ծախսերի կառուցվածքում տեղի է ունեցել որակական փոփոխություն»

ՀՀ պետական բյուջեի ծախսերն աճելու են մոտ 15 տոկոսով, իսկ դեֆիցիտը լինելու է կայունության տիրույթում: Հայաստանում սկզբունքորեն պետք էր սպասել, որ ռազմական ծախսերը գոնե համամասնորեն կաճեն, այսինքն՝ գոնե առնվազն 10 տոկոսով, սակայն մենք տեսնում ենք ընդամենը մեկ տոկոսի աճ, գոնե այդպես է արձանագրված բյուջեի նախագծում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Հայաստանի ռազմական մշակումների բյուջեն 2020թ–ին կկրկնապատկվի. նախարար

«Կարելի է միայն ենթադրություններ անել, որովհետև բաց հիմնավորումներ, որպես այդպիսիք, չեն կարող լինել, և քննարկումներն էլ ընթանում են փակ նիստերում, բայց կարելի է անուղղակիորեն որոշակի դատողություններ անել»,- նշեց Մարգարյանը: 

Տնտեսագետի խոսքով`երկրի բյուջեն և, մասնավորապես, ռազմական բյուջեն զգալիորեն եղել է կոռումպացված, կոռուպցիան հատկապես իրականացվել է գնումների համակարգում։

«Այն, որ մենք այս տարվա բյուջեում տեսնում ենք ծախսերի զգալի տնտեսում հատկապես կապիտալ ծախսերի, գնումների, ենթակառուցվածքների զարգացման մասով, նույնը թերևս վերաբերվում է նաև ռազմական բյուջեին և այդտեղ, հավանաբար, որոշակի վերահաշվարկներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում հնարավոր է ավելանա բանակի բյուջեն, բայց դրամական արտահայտությամբ այդ տնտեսումները թերևս վերաբաշխվեն այլ հոդվածների օգտին, այդ թվում` ռազմական հետազոտությունների ոլորտի, ինչը շատ կարևոր է»,- ասաց մասնագետը: 

Ադրբեջանի ռազմական բյուջեն փոքրացել է. արդյո՞ք Բաքուն կզսպի ախորժակը

Մարգարյանը նշեց, որ ապրիլյան քառօրյայից հետո բավական ակտիվություն են սկսել ցուցաբերել  գիտնականները, ինժեներները, փորձարարական ոլորտի մասնագետները՝ նոր զենքեր, զինատեսակներ ստեղծելու առումով: Ըստ այդմ՝ ռազմական բլոկում կոմերցիալիզացիան ներկայացնող մասնագետները բավական մրցունակ են: