ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Երևանի կենտրոնում թալանել են «Ավտոմոթորս» ՍՊԸ–ի տնօրենի ավտոմեքենան: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:
Ըստ կայքի՝ երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժինն ահազանգ է ստացել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Կարեն Մարտիրոսյանից:
Նա հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտայի 16 հասցեի դիմաց կայանված Nissan March մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակ: Նա տեղեկացրել է, որ գողության պահին ավտոմեքենայի դուռը փակ չի եղել, և այդ հանգամանքից օգտվել է գողը կամ գողերը: Կ. Մարտիրոսյանը ոստիկաններին նաև հայտնել է, որ պայուսակում եղել է 13 մլն դրամ:
Կայքը նշում է, որ Կարենը Մարտիրոսյանը «Ավտոմոթորս» ՍՊԸ –ի տնօրենն է:
Վանաձորյան սարսափելի սպանության հետքերով. ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում
Դեպքի մանրամասները պարզելու համար ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: