Երևանի ՃՈ պետն ազատվել է պաշտոնից և նորը ստացել

Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարսգյանը կադրային փոփոխություններ է արել Ճանապարհային ոստիկանությունում
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը որոշակի կադրային փոփոխություններ է կատարել Ճանապարհային ոստիկանությունում։ Արման Սարգսյանի հրամանով Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել ՀՀ ՃՈ պետի անձնակազմի գծով տեղակալ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը։

Ինչ կարժենա ոստիկանական համակարգի փոփոխությունը. «Ժողովուրդը» մանրամասներ է ներկայացնում

«Մեկ այլ հրամանով Երևանի ճանապարհային ոստիկանության պետ է նշանակվել Վահան Էվինյանը, որը մինչ այդ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարն էր: Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Արսեն Մարդոյանը, որ մինչ այդ գումարտակի հրամանատարի տեղակալն էր»,– ասաց Ջանոյանը։

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեղադրանքը չի փոխվել, բայց կփոխվի

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի այլ հրամաններով, Երևանի ճանապարհային ոստիկանության անձնակազմի գծով տեղակալ է նշանակվել Արթուր Բեքթաշյանը, ՃՈ Երևանի հաշվառման–քննական բաժնի պետի պաշտոնում`Արմեն Սարգսյանը։

Ոստիկանության պաշտոնյան հովանավորել է թմրաբիզնեսը. ՊԵԿ