ՌԱԴԻՈ

Ղևոնդյան. «Փաշինյանի պատասխանն Ալիևին բավականին փաստարկված էր, թիրախային ու կոռեկտ»

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը կարծում է, որ Ալիևը հերթական հարվածն է ուղղում Փաշինյանին՝ Գարեգին Նժդեհին ներկայացնելով որպես նացիստների աջակից։
Sputnik
Ղևոնդյան. «Փաշինյանի պատասխանն Ալիևին բավականին փաստարկված էր, թիրախային ու կոռեկտ»

Աշխաբադում Ալիևի հայտարարությունը վերջերս «Վալդայ» ակումբում նրա ելույթի որոշակի շարունակությունն էր։ Sputnik Արմենիային ասաց Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Ալեն Ղևոնդյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հայաստանին ուղղված հայտարարությանը, վարչապետ Փաշինյանի արձագանքին ու Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչների գնահատականներին։

«Քաղաքական առումով շատ ակնհայտ է, որ Ալիևը հերթական հարվածն է ուղղում Փաշինյանին՝ ներկայացնելով Գարեգին Նժդեհին որպես նացիստների աջակից։ Այդ համատեքստում բավականին տեղին, հիմնավոր, փաստարկված, բավական թիրախային, կոռեկտ ու դիպուկ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը։

Ըստ քաղաքագետի` Հայաստանի վարչապետի պատասխանի արդյունքում այդօրինակ բարձր խորհրդաժողովի շրջանակում ի ցույց դրվեց առնվազն Ալիևի թեզերի սնանկությունն ու պատմական գիտելիքների մասին նրա խնդրահարույց դիտարկումները։

«Փաշինյանը և Ալիևը ճաշի ժամանակ քննարկել են Ղարաբաղի հարցը». Վլադիմիր Կարապետյան

«Կարծում եմ, որ իր հայտարարությամբ ու Փաշինյանի պատասխանով Ալիևը բումերանգի էֆեկտով ավելի շատ դիվիդենտներ կորցրեց, քան ձեռք բերեց»,- ասաց Ղևոնդյանը։

Քաղաքագետը կարծում է, որ Արցախի հարցում Հայաստանի բոլոր իշխանություններն ու քաղաքական թիմերը պետք է ունենան կոնսենսուս, որովհետև Արցախի հարցը, Հայաստանի ռազմական անվտանգության օրակարգերը մեր ազգային շահերի ֆունդամենտալ բաղադրիչներն են։

«Ալիևի ասածը լսելիս «Կովկասի գերուհին» հիշեցի». Փաշինյանի պատասխանը Ալիևին. տեսանյութ

Հիշեցնենք` Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադումում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը արդեն հասցրել են «զրույցել»։ Փաշինյանը կոշտ հակազդել է Ալիևին, երբ վերջինս փորձել է սևացնել Գարեգին ՆԺդեհին` ներկայացնելով նրան ռադիկալ «նացիստ»։ Փաշինյանը հիշեցրել է, որ Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, ընդդեմ Հայոց ցեղասպանության, որը կազմակերպել էին թուրքերը։ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ տեղին չի համարում հանդիպման այդ ձևաչափն օգտագործել պատմությունն աղավաղելու, այդ կարևոր հանդիպման մթնոլորտում լարվածություն մտցնելու համար: