Վայոց Ձորի դատախազն ազատվել է պաշտոնից. Արթուր Դավթյանը մի շարք հրամաններ է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ մարզերում համակարգային փոփոխություններ են կատարվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի-Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մի քանի հրամանով փոփոխություններ են կատարվել դատախազության համակարգում։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է, թե հրամանները որ դատախազներին են վերաբերում։

Վայոց Ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նաիրի Հենրիկի Ավագյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Ինչ կարժենա ոստիկանական համակարգի փոփոխությունը. «Ժողովուրդը» մանրամասներ է ներկայացնում

Լոռու մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Ժորայի Մանուկյանը փոխադրվել և նշանակվել է Լոռու մարզի դատախազի պաշտոնում։

Տավուշի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիկտոր Ժորայի Գրիգորյանը փոխադրվել և նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնում։

«Ինչո՞ւ միայն դատավորներինը». դատախազը դժգոհ է աշխատավարձերի բարձրացման մեխանիզմից

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Պետրոս Վարդանի Մարտիրոսյանը փոխադրվել և նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ։

Սյունիքի մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վազգեն Վրեժի Հարությունյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնում։

Արթուր Դավթյանը հրաժարվեց Դավիթ Սանասարյանի գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնել