ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Թբիլիսիի Չոր կամրջի վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
Քահանան հերքում է. Բաթումի հայկական եկեղեցին Վրաստանի պահպանությանը չի հանձնվել
Հայ դիվանագետները եղել են շինհրապարակում, որտեղ ուսումնասիրել են արդեն համարակալված շիրմաքարերը։
Դեսպանության հաղորդմամբ՝ դիվանագետները կապ են հաստատել կառուցապատող ընկերության ներկայացուցիչների, ինչպես նաև Վրաստանի պատկան մարմինների հետ:
Մարությանը Թբիլիսիի քաղաքապետին հրավիրել է Երևան
Համատեղ աշխատանքներ են տարվում շիրմաքարերի հետագա ճակատագիրը որոշելու ուղղությամբ։
Կարևոր է Հայաստանի, շահավետ՝ Վրաստանի համար․ ինչու է Թբիլիսին ճանապարհ կառուցում դեպի «Վերին Լարս»