ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ նվաճած 23-ամյա Արթուր Դալալոյանը մեկնաբանել է Ուկրաինայի ներկայացուցիչ Օլեգ Վերնյաևի հաջողությունը, որը բրոնզե մեդալ է ստացել։
Երեկ Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում Ռուսաստանը ներկայացնող Արթուր Դալալոյանն աշխարհի գործող չեմպիոնի դիրքերը զիջել է 22-ամյա ռուսաստանցի Նիկիտա Նագորնիին։ Բրոնզե մեդալը բաժին է ընկել Վերնյաևին։
Արթուր Դալալոյան․ հայրս հայ է, ուրեմն ես ու եղբայրս էլ ենք հայ
Դրանից հետո Դալալոյանը Instagram-ում լուսանկար է հրապարակել պատվո պատվանդանից։ «Ինչպիսի հպարտություն։ Երկու տարի, աշխարհի երկու բացարձակ չեմպիոն։ Օլեգ, կեցցես, որ հասար մեզ», - գրել է նա։
Վերնյաևն իր հերթին շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր աջակցել են իրեն ու Նագորնու և Դալալոյանի հետ լուսանկար է հրապարակել Instagram-ում։
«Խոսքեր չունեմ, ուժասպառ եմ, բայց անսահման երջանիկ։ Շնորհակալ եմ աջակցության համար, դա սարսափելի բարդ էր, բայց մենք արեցինք դա», - գրել է մարզիկը։
Նշենք, որ մրցումների ավարտից հետո Դալալոյանը շնորհավորել է նաև Նագորնուն։ Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, նա հայտարարել է, որ ուղղակի աննկարագրելի զգացողություն է, որ ինքն ու ընկերը զբաղեցրել են առաջին երկու տեղերը, չէ որ իրենք միասին են աշխատում և ընկերներ են, թեև մրցաշարերում կարող են մրցակից դառնալ։ «Մեկ տարի առաջ ես եմ ոսկի նվաճել, այս տարի՝ Նիկիտան։ Նիկիտա, ես չեմ ափսոսում, դա հիանալի է, ես վերցրել եմ իմ մեդալը, ահռելի աշխատանք եմ կատարել և գոհ եմ ինձնից», - ասել է Դալալոյանը։
«Նա ասաց`այո». Արթուր Դալալոյանը ռոմանտիկ անակնկալ է մատուցել իր ընտրյալին