ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. այսօր Ճապոնիայում տեղի ունեցած հզոր թայֆունի հետևանքով 2 մարդ մահացել են, գրեթե 50-ը` վիրավորվել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, երկրի 18 պրեֆեկտուրաներում տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 51 մարդ:
Շրջված բեռնատարում հայտնաբերվել է տղամարդ, որն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:
Գումայի պրեֆեկտուրայում սողանքի հետևանքով 3 մարդ հայտարարվել էին անհետ կորած: Ներկա դրությամբ նրանցից մեկին մահացած են հայտնաբերել: Եվս մեկ անհետ կորած էլ կա Սիձուոկա պրեֆեկտուրայում:
Նշենք, որ «Հագիբիս» թայֆունը պատուհասել է Իձու թերակղզու մոտակայքում գտնվող Հոնսյու կղզին հոկտեմբերի 11-ին: Թայֆունի ուժգնությունը և հնարավոր հետևանքները օդերևութաբանները համեմատել են 1958 թվականին տեղի ունեցած «Իդա» թայֆունի հետ, որը 1269 մարդու մահվան պատճառ դարձավ:
Սարսափելի է. տասնյակ մարդիկ են մահացել «Մանգհուտ» թայֆունի պատճառով. տեսանյութեր