«Իսկ ես գիտեի` միայն իմ ամուսինն է». Հնդկաստանի վարչապետը զարմացրել է Աննա Հակոբյանին

Հնդկաստանի վարչապետի գրառումը ՀՀ վարչապետի տիկնոջը հիշեցրել է իր ամուսնու աշխատաոճը։ Մի գրառում էլ Աննա Հակոբյանն է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը պարզել է, որ բացի իր ամուսնուց, աշխարհում ուրիշ լավ վարչապետ էլ կա։ Նա այս մասին գրել է Facebook-ի i էջում`նկատի ունենալով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին։

«Այսքան լավ վարչապետ փաստորեն էլի կա աշխարհում, իսկ ես գիտեի, թե միայն իմ ամուսինն է (կատակ)»,– գրել է Աննա Հակոբյանը։

Բանն այն է, որ Հնդկաստանի վարչապետը չինացի գործընկերոջ հետ հանդիպումից առաջ անձամբ է մաքրել է Հնդկական օվկիանոսի Մամալապուրամ կոչվող լողափը և այդ մասին տեսանյութ հրապարակել Twitter-ի իր էջում։

​«Այսօր առավոտյան մաքրեցի Մամալապուրամի լողափը: Տևեց շուրջ 30 րոպե»,– գրել է Նարենդրա Մոդին։

Այս գրառումը վարչապետի տիկնոջը երևի հիշեցրել է իր ամուսնու մասնակցությունը մարտի 23-ին Հայաստանում կազմակերպված համապետական շաբաթօրյակին։

Ինչու է Աննա Հակոբյանի ոճաբանն ազատվել աշխատանքից. «Հրապարակ»