Գյուղացիները փակել էին Երևան-Մեղրի ճանապարհը. պատճառը խաղողի գինն է. լուսանկարներ

Վարկեր ու պարտքեր ունեցող գյուղացիները պնդում են, որ իրենք կսնանկանան։ Գործարանը դեռ չի արձագանքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներն այսօր փակել էին Երևան-Մեղրի ճանապարհը և բողոքում էին խաղողի մթերման գներից։ Արենի խոշորացված համայնքի (ընդգրկում է նաև Աղավնաձոր գյուղը) ղեկավար Հուսիկ Սահակյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ բողոքի ակցիային մասնակցում էր մոտ 150 մարդ։

Գյուղացիները փակել էին Երևան-Մեղրի ճանապարհը. պատճառը խաղողի գինն է. լուսանկարներ

Ավելի վաղ հայտնել էինք, որ մթերողներն անցած տարի «խարջի» տեսակի խաղողի 1 կգ–ը գնել են 470 դրամով, իսկ հիմա բոլորովին այլ գին են առաջարկում։ Օրինակ` Պռոշյանի գինու գործարանը պատրաստ է 225-260 դրամով գնել` կախված խաղողի տեսակից։ Ընդ որում` գյուղի բնակիչներն իրենք պետք է արտադրանքը տեղափոխեն Արմավիրի մարզ, որտեղ գտնվում է ձեռնարկության մթերման բազան։

Գյուղացիները փակել էին Երևան-Մեղրի ճանապարհը. պատճառը խաղողի գինն է. լուսանկարներ

Վարկերի մեջ թաղված գյուղացիներն ասում են, որ իրենք ուղղակի կսնանկանան։ Նրանք համաձայն են վաճառել խաղողը գոնե 300 դրամով։

Գյուղացիները փակել էին Երևան-Մեղրի ճանապարհը. պատճառը խաղողի գինն է. լուսանկարներ

Մեզ չհաջողվեց կապ հաստատել գործարանի ներկայացուցիչների հետ։ Դեռ առավոտյան ընկերության ներկայացուցիչը խոստացել էր պարզաբանել իրավիճակը, սակայն մինչև հիմա արձագանք չկա։ Գյուղացիներն ակնկալում են, որ կառավարությունը կզբաղվի այդ հարցով, բայց առայժմ պատկան մարմիններից ոչ մեկը չի հանդիպել նրանց հետ։

«Տաշի–տուշիին» կարոտելով. Տավրուս գյուղում մոռացել են մարդաշատ հարսանիքները

Sputnik Արմենիայի տեղեկություններով` գյուղացիները քիչ առաջ բացել են ճանապարհը, քանի որ նրանց խոստացել են երկուշաբթի հանդիպել գործարանի տնօրինության հետ։ Ակցիայի կազմակերպիչներից մեկի` Տարոն Ստեփանյանի խոսքով` չի բացառվում, որ ճանապարհը նորից փակեն, եթե խնդիրը չլուծվի։

Տարեցների ու լռության գյուղը. ինչպես են Լիճքում աստիճանաբար մոռանում մանկան ծիծաղը