«Դուխով, տղերք». Փաշինյանը ոգևորել է Հայաստանի հավաքականին

ՀՀ վարչապետը համոզված է, որ Հայաստան–Լիխտենշտեյն խաղն անպայման մեր հաղթանակով է ավարտվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր պիտի հաղթի Լիխտենշտեյնի հետ խաղում: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայ ֆուտբոլասերների արկածները Ֆինլանդիայի ճանապարհին. երկրպագուի օրագիր

«Դուխով, տղերք: Ձեզ հետ ենք ու ձեր կողքին»,– գրել է նա:

Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլում այսօր կխաղա Լիխտենշտեյնի հետ։ Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կմեկնարկի ժամը 22:45-ին Վադուց քաղաքի «Ռայնպարկ» մարզադաշտում։

Առաջին հաղթանակը. Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը հաղթեց Լյուքսեմբուրգին