ՀՀ արդարադատության նախարարությունը վերջին ժամանակաշրջանում նախաձեռնել կամ ավարտին է հասցրել ինստիտուցիոնալ բարեփոխումներ նախատեսող մի շարք կարևոր փաստաթղթերի մշակման աշխատանքներ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկայում դատաիրավական համակարգի բարեփոխումները տեսանելի կլինեն նաև հասարակության լայն շերտերի համար: Sputnik Արմենիային այս մասին ասաց իրավագետ Հայկ Արամյանը` անդրադառնալով ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությանը։
Նրա խոսքով` կառավարության հաստատած ռազմավարությունը բազմաշերտ է և ընդգրկում է, օրինակ, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառումը, սահմանադրական բարեփոխումները, ընտրական օրենսդրության բարեփոխումը, դատական իշխանության անկախության ու անաչառության ապահովումը, այսինքն մի շարք ուղղություններ, որոնք ենթադրում են հետևողական աշխատանք՝ ըստ ռազմավարության նպատակադրումների, ինչի արդյունքում իրավական դաշտում էապես կբարելավվեն այն ինստիտուցիոնալ հիմքերը, որոնք հետագայում կբերեն իրավական դաշտի լրջագույն բարեփոխումների, և սա հասարակության համար տեսանելի կլինի մոտ ապագայում:
Անցումային արդարադատությունը անհրաժեշտ է հանրությանը հաշտեցնելու համար. դրա կարիքը չկա
«Ողջունելի է, որ գործընթացին ներգրավված կլինի նաև խորհրդարանական ընդդիմությունը, քանի որ նշված գործընթացում, հատկապես նախագծի մշակման փուլում ընդդիմությունը երբևէ ակտիվ ներգրավված չի եղել: Ռազմավարությունն այնքան բազմաշերտ է, որ ԱԺ-ում խմբակցությունների մասնակցությամբ բավական հետաքրքիր քննարկումներ են սպասվում»,- նշեց Արամյանը:
Նրա խոսքով` իշխանությունը պետք է նպաստի, որ ընդդիմությունը մասնակցի քննարկումներին։
Ի՞նչ նշանակություն ունի անցումային արդարադատությունը. պարզաբանում է Արարատ Միրզոյանը