Ադրբեջանը հանդարտվե՞լ է. Արցախում կրակոցների թիվը նկատելիորեն նվազել է

Վերջին մի քանի շաբաթում Ադրբեջանը համեմատաբար ավելի քիչ է կրակում Արցախի ուղղությամբ։ ՊՆ–ն ամփոփել է հերթական շաբաթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նշենք, որ նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր մոտ 100 անգամ` Արցախի ուղղությամբ արձակելով 800 կրակոց։

Իսկ դրանից առաջ` սեպտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում, շփման գծում կրկնակի շատ` շուրջ 1600 կրակոց էր հնչել: