Սիրիայում գտնվող գրոհայիններն իրական սպառնալիք են ԱՊՀ երկրների համար. Պուտին

Սիրիայում կան հազարավոր գրոհայիններ և պարզ չէ, թե նրանք ուր կարող են շարժվել։ Պուտինն իր անհանգստության մասին հայտնել է ԱՊՀ երկրների առաջնորդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Անհրաժեշտ է մոբիլիզացնել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ջանքերը` Սիրիայից այլ երկրների տարածք ահաբեկիչների ներթափանցումը կանխելու համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

ԱՊՀ հզորացում և հաղթանակի մասին հիշողություն. Փաշինյանը ելույթ է ունեցել Աշխաբադում

Փաշինյանի պատասխանն Ալիևին պետական մտածելակերպի դրսևորում է. Արփինե Հովհաննիսյան

«Ռուսաստանի գլխավոր շտաբի հետախուզական վարչության տվյալներով` այնտեղ (Սիրիայի հյուսիսում,-խմբ.) հարյուրավոր գրոհայիններ կան։ Դա բոլորիս համար իրական սպառնալիք է։ Նրանք ինչպե՞ս են շարժվելու, Թուրքիայի տարածքո՞վ, անցնելու են Սիրիայի խորքե՞ր, Իրաքո՞վ են անցնելու, այլ երկրների տարածքո՞վ։ Մենք պետք է հասկանանք այդ ամենը, նկատի ունենանք և մոբիլիզացնենք մեր հատուկ ծառայությունների ուժերը` նոր իրական սպառնալիքը կասեցնելու համար», – ասել է Պուտինն այսօր Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստում։

ՀՀ–ն ուշացել է տարհանման հարցում, իսկ ԱՄՆ–ն դավաճանել է քրդերին. փորձագետը` Սիրիայի մասին

Նիկոլը ճիշտ էր. ՀՀԿ փոխնախագահը Փաշինյանի պատասխանը տեղին է համարում

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

ՀՀ ԱԳՆ–ն և վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին հայտարարել են, որ Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և մարդասիրական նոր ճգնաժամի։