WCIT-ն հեղինակավոր համաժողով է, բայց միևնույն է ամիսներ հետո այս կոնֆերանսի մասին կմոռացվի, որովհետև մեկ այլ տեղ մեկ այլ հեղինակավոր կոնֆերանս կանցկացվի: Sputnik Արմենիային այս մասին ասաց Սամվել Մարտիրոսյանը։
«Հա՛մ WCIT–ն էր հեղինակավոր համաժողով, հա՛մ հեղինակավոր դեմքերի գալը շատ լուրջ արձագանք գտավ միջազգային մամուլում։ Շատ կարևոր է, որ Հայաստանի անունը երևա․ օրինակ` Քիմ Քարդաշյանի էֆեկտը սոցցանցերում և մամուլում շատ մեծ էր»,– ասաց նա։
Հայ ծրագրավորողները կօգնեն կառավարել «իրերի ինտերնետը». TeamViewer–ի մենեջեր
Սակայն, ըստ Մարտիրոսյանի, պետք է անընդհատ մասնակցել նմանատիպ համաժողովների և աշխարհին անընդհատ հիշեցնել Հայաստանի մասին:
Հայաստանի հայթեք միության ղեկավարն արժանացել է «Ականավոր մարդկանց մրցանակի»