Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետին

Օսլոյում հայտարարել են խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը։ Քչերն են սպասել, որ կհնչի Աբի Ահմեդ Ալիի անունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. 2019 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը ստացել է Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդ Ալին։

Հայտնի են գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները

Մրցանակը շնորհվել է «խաղաղության հասնելու ջանքերի և միջազգային համագործակցության գործում ներդրած ավանդի, մասնավորապես, հարևան Էրիթրեայի հետ սահմանամերձ հակամարտության լուծման վճռական նախաձեռնության համար»։

Նշենք, որ բուքմեյքերները մրցանակի ֆավորիտ էին համարում շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգին, սակայն Նոբելյան հանձնաժողովը այլ կարծիք է ունեցել։

Հիշեցնենք` Եթովպիայի և Էրիթրեայի պատերազմը տևեց 20 տարի։ Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին և Էրիթրեայի նախագահ Իսայաս Աֆևերկին հաշտության համաձայնագիր կնքեցին 2018թ–ի հուլիսին, և այդ փաստաթուղթը թույլ տվեց անվտանգության խորհրդին չեղարկել նախկինում Էրիթրեայի դեմ սահմանած արգելքները։

Անհավանական բացահայտումներ կամ հայերից ո՞վ է արժանի Նոբելյան մրցանակի

Երբ 2018թ–ի ապրիլին Ահմեդը ստանձնեց պաշտոնը, նա ազատ արձակեց քաղբանտարկյալներին։

Նոբելյան՝ աստղաֆիզիկայի բնագավառում. ովքե՞ր են արժանացել Վիկտոր Համբարձումյանի մրցանակին