Ինչո՞ւ են Հայաստանում փոխվելու ինտերնետային IP հասցեները. պատասխանում է RIPE NCC–ի տնօրենը

Նոր IPv6 համակարգին անցում կատարելը կհեշտացնի պրովայդերների աշխատանքը, իսկ անհրաժեշտության դեպքում` իրավապահ մարմինների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանն արդեն սկսել է անցում կատարել նոր տեսակի IP հասցեների` IPv6–ի։ Երկրում ինտերնետ թրաֆիկի ավելի քան 4 տոկոսը գործում է հասցեների նոր տեսակով։ RIPE NCC ինտերնետային կայքերի բաշխման ասոցիացիայի տնօրեն Աքսել Պավլիկը Sputnik Արմենիային պատմեց, թե ինչի համար է դա պետք։

Զորյան. «ՏՏ ոլորտի հայ մասնագետները մրցունակ են ու պահանջված»

Ասոցիացիան գործում է Եվրոպայում և Մերձավոր Արևելքում ու հետևում IP հասցեներ տրամադրելուն, դոմենային սերվերների աշխատանքին (DNS), օպերատորների միջև թրաֆիկի փոխանակման կետերի աշխատանքին (internet exchange) և համացանցի աշխատանքի տեխնիկական այլ հարցերին։

Ipv4–ը գործում է առաջին վեբկայքերի ստեղծման պահից, այսինքն 1991թ–ից։ Բայց արդեն 2000թթ–ի սկզբին համաշխարհային խոշոր ընկերություններն ու փորձագետները սկսեցին հայտարարել, որ մի օր այդ հասցեները կավարտվեն։ Վերջապես, անխուսափելին վրա է հասել. անցած շաբաթ RIPE NCC–ն տրամադրել է 4–րդ վարկածի վերջին IP հասցեները։

Խնդիրը պետք է լուծեն IPv6 հասցեները, որոնք աստիճանաբար տրամադրվում են մի քանի տարով։ Նրանք կոդավորվում են ոչ թե 32, այլ 128 բիթով և տեսանելի տասնամյակներում այդ հասցեները չեն ավարտվի։

«Նույնիսկ իրերի ինտերնետի առկայության դեպքում դրանք, ամենայն հավանականությամբ, չեն ավարտվի, առավել ևս, որ ցանցին միացված ոչ բոլոր սարքերը կօգտագործեն IP», – հավելեց Պավլիկը։

Ի՞նչ տարբերություն, թե մենք որ IP հասցեով ենք մտնում համացանց։

ՀՀ տեխնոլոգիական բուհերի ոչ բոլոր շրջանավարտներն են պատրաստ աշխատել ՏՏ ընկերություններում

Սովորական օգտատերերի համար ոչ մի տարբերություն չկա։ Բայց օպերատորները ստիպված են եղել մեկ IP հասցեն բաժանել մի քանի, երբեմն տասնյակ օգտատերերի միջև։ Դա անհանգստացրել է նաև իրավապահ մարմիններին. քրեական հետաքննության դեպքում անհնար է պարզել, թե չարագործները որ IP հասցեից են մտել համացանց։

«Այնպես որ IPv6 համակարգի զարգացումը ոչ միայն կհեշտացնի պրովայդերների աշխատանքը, այլ նաև կօգնի իրավապահ մարմիններին, երբ նրանք հետևեն կիբեռհանցագործներին», – հավելեց Պավլիկը։

Նշենք, որ RIPE NCC պատվիրակությունը Երևան էր ժամանել WCIT 2019 համաշխարհային համաժողովին մասնակցելու համար, որը տևեց հոկտեմբերի 6-9–ը։ Իսկ հիմա մասնակցում է նաև ArmIGF համացանցի կառավարման համաժողովին, որն այս օրերին ընթանում Երևանում։