Հայաստանի ռազմական մշակումների բյուջեն 2020թ–ին կկրկնապատկվի. նախարար

Պետությունն ուզում է վերականգնել այն միջավայրը, որը բարենպաստ է գիտական մշակումների համար։ Նոր տեխնոլոգիաները կօգնեն երկրի պաշտպանունակությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. 2020 թվականին երկրի ռազմական մշակումների բյուջեն կրկնակի կավելանա։ Երևանում ընթացող «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» համաժողովում այս մասին հայտարարեց բարձր արդյունաբերական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

DigiTec–ում ցուցադրեցին հայկական նոր դրոնները, որոնք ոչ միայն հետևում են, այլև հարվածում

Հայերի շարքում միշտ եղել են լավ գիտնականներ և հետազոտողներ։ Խորհրդային շրջանում Հայաստանը հայտնի է եղել իր գիտական ինստիտուտներով։ Հայաստանում ոչ միայն տաղանդավոր գիտնականներ են եղել, այլև բարենպաստ միջավայր է ստեղծվել գիտական մշակումների համար։

Հայաստանը ձեռք է բերել 5-10 տոկոսով ավելի ռազմական տեխնիկա և բարելավել դիրքերը սահմանին

«Մենք ուզում ենք վերականգնել այդ միջավայրը։ Դա կօգնի թե՛ մեր տնտեսությանը, թե՛ մեր պաշտպանունակությանը», – հայտարարեց նախարարը։

Նշենք, որ սեպտեմբերի սկզբին պաշտպանական տեխնոլոգիաների խոշոր ցուցահանդես էր անցկացվել Ստեփանակերտում։

Հայաստանն ապացուցեց պահեստազորից հզոր բռունցք ստեղծելու կարողությունը. ռազմական փորձագետ