Գյումրիում որդին մորը կախված է գտել

Որոշ ժամանակ տնից բացակայելուց հետո տղամարդը վերադարձել է ու մորը ննջասենյակում կախված գտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Երեկ` օգոստոսի 10–ին, սարսափելի դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկի իր բնակարանում ինքասպան է եղել 83-ամյա մի կին։

Լոռիում տղան մորը կախված է գտել

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա բնակվում էր որդու հետ, որը որոշ ժամանակ տնից բացակայելուց հետո վերադարձել է ու մորը ննջասենյակում կախված գտել։

Որդին կտրել է պարանն ու զանգահարել 1-03։ Ժամանած բուժխումբն արձանագրել է կնոջ մահն ու տեղեկությունը հայտնել իրավապահներին։

«Հայաստան» առողջարանի տարածքում տղամարդ է կախվել

Քննություն է տարվում դեպքի պատճառները պարզելու համար։

Այս պահին որևէ հստակ վարկած չկա, թե ինչու է տարեց կինը դիմել նման ծայրահեղ քայլի։