ՌԱԴԻՈ

Գաբրիելյան. «Նախորդ 9 տարում պետական գնումների համակարգի հարցում սխալ ենք թույլ տվել»

Պետական գնումների փորձագետների միության նախագահ, տնտեսագետ Գայանե Գաբրիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ այլեւս ոչ մի ֆեյք ընկերություն չի կարող պետական գնումներին մասնակցել:
Sputnik
Գաբրիելյան. «Նախորդ 9 տարում պետական գնումների համակարգի հարցում սխալ ենք թույլ տվել»

Երբ գնումների ոլորտում ինչ-որ փոփոխություններ անելու նախաձեռնություն է արվում, ակնհայտ է, որ ուզում են ավելի լավը դարձնել պետական բյուջեի ծախսային հոդվածի վերաբաշխման գործընթացը: Կարևոր է այնպես անել, որ առավել արդյունավետ կազմակերպվի գնման գործընթացը: Այս մասին ասում է տնտեսագետ Գայանե Գաբրիելյանը։

Պետական գնումների համակարգի փոփոխությունները. նոր հնարավորություններ բիզնեսի համար

«Երբ մենք ապակենտրոնացրել ենք գնումները, մենք մեր առջև դրել ենք հատկապես ռիսկերի նվազեցման միտում, սակայն նախորդ ինը տարիները վկայում են, որ մենք չհասանք այն արդյունքին, որ ուզում էինք ի սկզբանե, երբ 2010 թվականին ապակենտրոնացվում էր գնումների համակարգը: Այս տարիների ընթացքում արել ենք համակարգային սխալ, այսինքն՝ ոչ թե ուզում ենք ձևավորել ինստիտուտներ, որոնք սպասարկում են գնումների համակարգը և դրանց միջոցով նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, այլ մենք ուզում ենք գնումների համակարգով նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, ինչն անհնար է, առավել ևս այն մեթոդներով, որոնք կիրառվում են»,- նշում է նա:

Տնտեսագետի գնահատմամբ՝ այս մեխանիզմով անընդհատ ուզում են ֆինանսական կողմը վերահսկել, այլ ոչ թե գործընթացն ու արդյունքը:

Իշխանության «շռայլ ժեստը», կամ ինչպես գործարարները կտնօրինեն վերադարձվող պարտքը

Նրա խոսքով` պետական գնումների համակարգի վերահսկումը ֆիլտր է, սակայն վերջին երկու տարիների ընթացքում ազատականացվել են գնումների գործընթացը, բացել են բոլոր դռները, նվազեցրել որակավորման փաստաթղթերի հոսքը ու մասնակիցներին ներկայացվող պահանջները, մինչդեռ հիմա այսպիսի կտրուկ շրջադարձ է կատարվում:

«Փախչեն-գնան, ոչ մեկին չկարողանանք բռնենք. հեչ հաճելի գործ չէ». պետգնումների հարցը կլուծվի