Արմենչիկ և ոչ միայն. Քորթնի Քարդաշյանը գաղտնազերծել է իր հայկական «փլեյլիստը»

Պարզվել է, որ Քարդաշյան քույրերից մեկը ոչ միայն ռեփի և R&B–ի մեծ երկրպագու է, այլ նաև հայկական ռաբիսի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը` Քորթնին, որը նույնպես Քիմի հետ օրերս Հայաստանում էր, Instagram–ի սթորիզում ներկայացրել իր փլեյլիստը։

Քի՞մն է, թե՞ Քորթնին. Քարդաշյանը ներքնազգեստով լուսանկարներ է հրապարակել

Արմենչիկ և ոչ միայն. Քորթնի Քարդաշյանը գաղտնազերծել է իր հայկական «փլեյլիստը»

«Իմ հայկական փլեյլիստը. ահա թե ինչ էի լսում իմ ուղևորության ժամանակ»,–գրել է նա։

Քիմ Քարդաշյանը հրապարակել է Էջմիածնում մկրտվելու լուսանկարները

Նոր և դասական ռեփ կատարումներից ու R&B ոճով երգերից բացի Քորթնին վայելում է նաև արաբական փոփ երաժշտություն և հայկական ռաբիս։ Հայ կատարողների թվում են Արմենչիկը, Վարդան Բադալյանը, Վաչե Ամարյանը։

Արմենչիկ և ոչ միայն. Քորթնի Քարդաշյանը գաղտնազերծել է իր հայկական «փլեյլիստը»

Հիշեցնենք` Քիմ Քարդաշյանը քրոջ` Քորթնի ու երեխաների հետ Հայաստան էր ժամանել հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան։ Նրանց (բացի ավագ Նորթից) մկրտել են Էջմիածնում։ Քիմը մասնակցել է WCIT համաժողովին, իսկ այդ ընթացքում Քորթնին երեխաների հետ զբոսնել է Երևանում և ճաշել ռեստորաններից մեկում, որտեղ հայերեն է խոսել անձնակազմի հետ։

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին և համատեղ սելֆի հրապարակել. տեսանյութ

Հոկտեմբերի 9-ին նրանք այցելել են Գառնի, ընդ որում, եղել են հայ դիզայներների կարած հագուստով։ Քույրերն ընտրել են նաև հայկական ապրանքանիշներից մեկի զարդերը։ Քիմն ու Քորթնին Հայաստանում են նկարահանել Keep up with the Kardashians հեռուստաշոուի հերթական դրվագը։