ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ոստիկանները Երևանի Նալբանդյան փողոցում հայտնաբերել ու ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի, որը կասկածվում է մաքսանենգ ճանապարհով ապօրինի թմրամիջոց Հայաստան ներկրելու, պահելու, օգտագործելու և իրացնելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Ոստիկանության աշխատակիցը թմրամիջոց է օգտագործել և իրացրել. տեսանյութ
Նշվում է, որ բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի դեղահաբերեր, կոկայինի նմանվող զանգված։
Երիտասարդի դրամապանակում ևս կոկայինի նմանվող զանգվածներ, ինչպես և մեթամֆետամին է հայտնաբերվել։
«Թմրանյութե» վարագույր. 23-ամյա կինը փորձել է Հայաստանից թմրանյութ ուղարկել Ավստրալիա
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Երիտասարդը ձերբակալվել է։ Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են։