Ուժային եռամարտի փաուերլիֆթինգի աշխարհի կրկնակի չեմպիոն, «Դյուցազնագիրք» Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների գրքի կրկնակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը հոկտեմբերի 11-ին հերթական ռեկորդն է սահմանել:
«Հարավկովկասյան երկաթուղի» Սևան կայարանում նա միջնամատով տեղաշարժել և 3 մետր քաշել է 23 տոննա քաշով բեռնատար վագոնը:
Ռեկորդի սահմանմանը և բոլոր պայմանների պահպանմանը հետևում է հատուկ հանձնաժողովը, որը և գրանցել է արդյունքը:
Նշենք, որ Հակոբյանը 2018 թվականին «Դյուցազնագրքում» գրանցվել է 260-կիլոգրամանոց ծանրաձողը պոկելու համար՝ սահմանելով եռամարտի նոր ռեկորդ՝ գերազանցելով իր նախորդ ռեկորդը՝ 250-կիլոգրամանոց արդյունքը։
2016 թվականին Վարազդատը ճանաչվել է եռամարտի ՀՀ առաջնության չեմպիոն, իսկ 2017-ին դարձել է կրկնակի չեմպիոն: 2017 թ-ի դեկտեմբերի 25-ին նա սահմանել էր եռամարտի ռեկորդ` տեղից պոկելով 250-կիլոգրամանոց ծանրաձողը: