ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանում ծառահատումները տեղի են ունեցել մասնավոր տարածքում, որտեղ քաղաքապետարանը լիազորություն չունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Ինչ-որ մեկը ցանկանում է դրանից սենսացիա անել, բայց չպետք է մոռանանք, որ անտառահատումները տեղի են ունեցել մասնավոր տարածքում։ Ցավոք, քաղաքապետարանը չի կարող որևէ բան անել», - նշել է նա:
Նկատենք, որ մասնավոր սեփականատերերի համար Հայաստանի օրենսդրությունը դեռևս շարունակում է մնալ ծայրաստիճան լիբերալ: Օրենքը չի պահանջում պահպանել հին տների տեսքը և ճակատները, չհորատել պատերը, տանիքին (առաջին կամ նույնիսկ երկրորդ հարկերում) ծանր հավելումներ չկատարել: Եթե ինչ-որ մեկը ժամանակին սեփականաշնորհել է կանաչ գոտին, նա իրավունք ունի բոլոր ծառերը կտրել արմատից:
Ցանկացած բողոքի ակցիայի դեպքում հղում է արվում Սահմանադրությանը, որը երաշխավորում է մասնավոր սեփականության իրավունքը: