Լուծել հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները. Լուկաշենկոյի կոչը

Բելառուսի նախագահի կարծիքով` ԱՊՀ երկրները պետք է կարողանան միմյանց հետ ընդհանուր լեզու գտնել և ոչ թե «օվկիանոսի այն կողմից մարդ կանչեն»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Սառեցված հակամարտությունները հետխորհրդային տարածքում անհրաժեշտ է կարգավորել համատեղ ջանքերով։  Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` Աշխաբադում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հակադարձել է Ալիևին

Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ–ն, Բելառուսի առաջնորդը հիշեցրել է, որ ժամանակին այդ բոլոր պետությունները մի երկրի կազմում էին։

«Միասին են եղել, միասին մարտնչել, իսկ հիմա նայեք, ինչ է կատարվում հետխորհրդային տարածքում։ Որքան նման հակամարտություններ կան... Ինչո՞ւ մենք այդ հարցերը չենք լուծում։ Եթե մենք որևէ բանի ընդունակ ենք, այդ խնդիրները, այդ սառեցված հակամարտությունները պետք է լուծենք։ Լուծենք ազնիվ, արդար ճանապարհով», – ասել է Լուկաշենկոն։

«Փաշինյանն և Ալիևը ճաշի ժամանակ քննարկել են Ղարաբաղի հարցը». Վլադիմիր Կարապետյան

Միևնույն ժամանակ նա կարծում է, որ խնդրահարույց իրավիճակները լուծելու ձգտման մեջ պետք չէ «օվկիանոսի այն կողմից մարդ կանչել»։