Դավիթ Տոնոյանը կրկին Արցախում է

Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի և պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

Լուծել հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները. Լուկաշենկոյի կոչը

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը։

Կողմերը քննարկել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վերջին անգամ Արցախ էր այցելել հոկտեմբերի 5-ին։ Այդ ժամանակ նրա հետ Արցախ էր մեկնել նաև ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանը։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ այցը եղել է Հայաստանի և Արցախի ԶՈւ-երի համագործակցության շրջանակում։