«Զվարթնոցի» անվտանգության աշխատակիցները գտել ու տիրոջն են վերադարձրել կորցրած 5000 դոլարը

«Զվարթնոցի» անվտանգության ծառայության անձնակազմը հորդորում է առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցները գտել ու ուղևորին են վերադարձրել կորցրած 5000 ԱՄՆ դոլարը, հայտնում է «Զվարթնոցի» Facebook-յան էջը։ 

Խոշոր գումարով դրամապանակը մոռացել էին «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին օդանավակայանի մամուլի ծառայությունից, հավելելով միայն, որ ուղևորն արական սեռի է եղել։   

Օդանավակայանի ավիացիոն անվտանգության անձնակազմը հորդորում է առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2–ին էլ Երևանի օդանավակայանում ոստիկաններն ու անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել էին խոշոր գումարով դրամապանակ։

ԵԱԶԲ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ներդրումների նախագիծը

Դրանում եղել էր ավելի քան 1000 դոլար, 29 000 դրամ և Արաբական Միացյալ Էմիրությունների 915 դիրհամ։

«Իշխանությունները պետք է վերանայեն «Զվարթնոցի» կոնցեսիոն պայմանագիրը». Թորոսյան

Ոստիկանության ծառայողները պարզել են դրամապանակի տիրոջ ինքնությունը, որն արդեն Երևան-Դուբայ չվերթով մեկնել է Հայաստանից։

Կապ էր հաստատվել նրա հետ, որից հետո դրամապանակը կորցրած անձի ազգականը հրավիրվել էր ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և ստացել դրամապանակը՝ ողջ պարունակությամբ։

Եվ՛ դրամապանակը կորցրած անձը, և՛ այն ստացած ազգականը շնորհակալություն են հայտնել ոստիկանության և ավիացիոն անվտանգության աշխատակիցներին բարեխիղճ ծառայության համար։