Հայաստանի օգուտն Իսրայելից. խուսավարել գերտերությունների միջև և զարգանալ

Հայ–իսրայելական հարաբերությունները համակարգվածության պակաս ունեն։ Իսրայելացի փորձագետը բացատրել է ստեղծված իրավիճակի պատճառները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Իսրայելը կարող էին համագործակցել մի քանի շատ կարևոր ուղղություններով։ Իսրայելում դեսպանատան բացումը կարող է լավ մեկնարկ լինել նման փոխգործակցության համար։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց  «Հայաստան–Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը։

Հայաստան-Իսրայել հարաբերություններն աշխուժացնելու միայն երկու ճանապարհ կա. Ցինկեր

Նախևառաջ, խոսքը հայրենադարձության և հայրենադարձներին երկրի կյանքին ինտեգրելու ոլորտում փորձի փոխանակումն է։  Ինչպես հայտնի է, Հայաստանի նոր իշխանությունները ժամանակ առ ժամանակ խոսում են հայերին Հայաստան վերադարձնելու մասին։ Հայրենադարձությունը կազմակերպելը չափազանց բարդ խնդիր է, և Հայաստանի ղեկավարությունը կարող էր ընդօրինակել  Իսրայելի փորձը, կարծում է Ցինկերը։

«Իսրայելում հայրենադարձության և աբսորբացիայի նախարարություն է գործում, որի նպատակն է հայրենադարձվածներին օգնել հարմարվել կյանքի նոր պայմաններին։ ԽՍՀՄ փլուզումից հետո, այն ժամանակ դեռ 6-միլիոնանոց Իսրայելը հետխորհրդային երկրներից  շուրջ 1.5 մլն հայրենադարձ ընդունեց։ Այդ մարդկանց հետագա ադապտացիան, ինտեգրացիան  շատ բարդ խնդիր է, սակայն երկրի իշխանությունն այդ խնդիրը հաղթահարեց»,–նշեց նա։

Հայ–իսրայելական պոտենցիալ համագործակցության համար ևս մեկ ուղղություն էլ արտաքին քաղաքականությունն է։ Իսրայելը բարեկամական հարաբերություններ ունի ինչպես ԱՄՆ–ի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ Անկախ այս երկու գերտերությունների աշխարհաքաղաքական հակամարտությունից, Իսրայելը կարողացել է նրանց հետ կառուցողական, փոխշահավետ հարաբերություններ կառուցել։

Իսրայելական քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կկառուցեն

Այդ առումով, Իսրայելը կարող էր օգնել Հայաստանին  արդյունավետ հավասարակշռման քաղաքականություն կառուցել երկու վեկտորների միջև։

Երրորդ առանցքային ուղղությունն  IT ոլորտն է։ Իսրայելը նշանակալի ձեռքբերումներ ունի այս ոլորտում, իսկ Հայաստանը բարձր տեխնոլոգիաները տնտեսության առաջնահերթ ոլորտ է  հայտարարել։ Ցինկերը համոզված է, որ իսրայելական մշակումները կարող էին պետք գալ Հայաստանին։

Սերբիա, Եգիպտոս, Իսրայել, Հնդկաստան. Փաշինյանը խոսել է ԵԱՏՄ ապագա ծրագրերից

Միևնույն ժամանակ, Ցինկերը բողոքում է երկու երկրների միջև համակարգված հարաբերությունների բացակայությունից: Արդեն մի քանի տարի է` գործում է բարեկամության միջխորհրդարանական խումբը։ Սակայն այդ ձևաչափն այսօր փաստորեն չի գործում,  և դա` նաև Իսրայելում անվերջ ընտրությունների պատճառով։ 

Իսրայելական գործոն. ինչու է Իրան–Ադրբեջան երկաթուղին օդից կախված մնացել

Այստեղ մինչ օրս չի հաջողվում  կառավարություն ձևավորել։  Գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի կուսակցությունը չի կարողանում պայմանավորվել մյուս ուժերի հետ իշխող կոալիցիա ստեղծելու հարցում, իսկ միայնակ կառավարություն գլխավորել` Նեթանյահուն չի կարող. ձայները բավարար չեն։

Արդյունքում` այս տարվա ապրիլին և սեպտեմբերին տեղի ունեցած երկու խորհրդարանական ընտրություններից հետո որոշում էր կայացվել ևս մեկ ընտրություններ անցկացնել 2020  թվականի հունվարին։ Ներքաղաքական խառնաշփոթը խանգարում է Հայաստանի հետ համակարգված հարաբերություններ կառուցել գոնե խորհրդարանների մակարդակով։