Սյունիքում երիտասարդը հոր զենքով կրակել է իրեն

Երիտասարդը որոշել է կյանքին վերջ տալ, վերցրել է հոր հրացանն ու կրակել կրծքավանդակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով` այսօր հրազենային վնասվածքով Կապանի հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ, որը բնակվում է Սյունիքի մարզի գյուղերից մեկում։

Արզնիում «հանաքը դանակ է դառել». 25–ամյա երիտասարդը հիվանդանոցում է

Ըստ մարզում շրջանառվող որոշ տեղեկությունների` երիտասարդը հոր հրացանով կրակել է իր կրծքավանդակին` կյանքին վերջ տալու համար։

Դեպքից անմիջապես հետո նրան հասցրել են հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։

Դանակահարություն Մալաթիայում. երկու երիտասարդի տեղափոխել են հիվանդանոց

Իրավապահները պարզում են պատճառները, թե ինչու է երիտասարդը դիմել այդ ծայրահեղ քայլին։ Նոր մանրամասների դեպքում հավելյալ կտեղեկացնենք։

«Հայաստան» առողջարանի տարածքում տղամարդ է կախվել