ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Իրանի հավաքականի ֆուտբոլիստները 14։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ են տարել Կամբոջայի հետ 2020թ–ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղում. ԻԻՀ իշխանությունը որոշել է թույլ տալ ազգային թիմի կին երկրպագուներին ներկա լինել խաղին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ 80 000–տեղանոց մարզադաշտում կանանց հատկացվել է 4 000 տեղ։ Իրանի իշխանությունը որոշել է այս քայլին գնալ այն բանից հետո, երբ սեպտեմբերին երկրպագու Սահար Հոդայարին ինքնահրկիզվել էր դատախազության շենքի դիմաց և մահացել մարմնի 90 տոկոս այրվածքների հետևանքով։
Կինն այդպես էր իր բողոքն արտահայտել, երբ իմացել էր, որ իրեն 6 ամսվա ազատազրկում է սպառնում տեղի «Էստեգլյալ» ակումբի խաղին այցելելու համար։
Դրանից հետո իրանական կողմի վրա ճնշում է գործադրել ՖԻՖԱ–ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։
Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ մարզումներ է անցկացրել