Հոկտեմբերի 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն

Բացի կենտրոնական մի շարք փողոցներից, փակ կլինի նաև Հրազդանի կիրճի` մինչև Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. «Երևանյան մարաթոնի» անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 07:00-ից մինչև 14:30-ն, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

«Զվարթնոցի» անվտանգության աշխատակիցները գտել ու տիրոջն են վերադարձրել կորցրած 5000 դոլարը

«Տրանսպորտային միջոցների համար փակ կլինեն մասնավորապես Հանրապետության և Ստ. Շահումյանի անվան հրապարակները, Վազգեն Սարգսյան փողոցը՝ 07:00-ից, Խորենացի, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պռոշյան փողոցները՝ ժամը 07:45-ից: Երթևեկության համար նույն ժամից փակ կլինի նաև Հրազդանի կիրճի մինչև Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը: Փակ կլինեն Հաղթանակի կամուրջը, Աթենքի փողոցը, Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորիչ խաչմերուկը, Արգիշտի, Բեյրութի, Վ. Սարգսյան փողոցները, Աբովյան փողոցից Պուշկինի փողոցով մինչև Սախարովի հրապարակ, Սախարովի հրապարակից Նալբանդյան փողոցով մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածները»,– նշված է հաղորդագրության մեջ։

«Երևանյան մարաթոն» վազքի մրցույթը մեկնարկելու ժամը 08:00-ին Ստ. Շահումյանի անվան հրապարակից:

Մարաթոնն ունի 5 տարբեր մրցատարածություն: Մասնակցության համար սահմանված է որոշակի վճար.

Գյումրիում տեղադրվում է Հայաստանի ամենամեծ բեմը. սպասում են «Ավրորայի» մասնակիցներին

1կմ վազքուղի (7-12 տարեկան երեխաների համար)- 7000 ՀՀ դրամ,

5կմ վազքուղի (13 տարեկան և ավելի բարձր տարիք ունեցողների համար) - 7000 ՀՀ դրամ,

12կմ վազքուղի (16 տարեկան և ավելի բարձր), - 10000 ՀՀ դրամ,

21,1կմ (18 տարեկան և ավելի բարձր) - 13000 ՀՀ դրամ,

42,2կմ վազքուղի (18 տարեկան և ավելի բարձր) - 20000 ՀՀ դրամ։

Մրցույթին կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ 1 կմ վազքուղով: Վազքի բոլոր մասնակիցները կստանան մեդալ վազքի ավարտից հետո։ Բացի անհատական մրցանակներից, սահմանվել է նաև թիմային հինգ մրցանակ:

Կազմակերպությունների և դպրոցների համար թիմային գրանցման դեպքում գործում են զեղչեր: Ստեղծվել է անվճար մարզման ակումբ:

Արզնիում «հանաքը դանակ է դառել». 25–ամյա երիտասարդը հիվանդանոցում է

Վազքուղին չափագրված է Մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից և ստացել է միջազգային կարգավիճակ:

«Ազգին հոգեբա՞ն է պետք». ինչպիսին է հոգեկան առողջության վիճակը Հայաստանում