Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական ներխուժումը

Հայաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել, որ Թուրքիայի ռազմական գործողությունները կհանգեցնեն տարածաշրջանային անվտանգության վատթարացման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ. 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք, կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Թուրքական բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքի «Մանսուրա» ամբարտակին

«Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ։

Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ»,- նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Հայ ականազերծողները Սիրիայում 112 հազար քառակուսի մետր տարածք են մաքրել

Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր դիրքորոշումը Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը աջակցելու հարցում և կոչ անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից:

Սիրիացի աղջնակն ինքնատիպ բացիկ է նվիրել բժշկուհի Սաթենիկ Մինասյանին. լուսանկարներ

ԱԳՆ-ն հայտնում է, որ շարունակելու է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին։

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով,  ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։