«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». Փաշինյանն աջակցել է ֆլեշմոբին

Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է։ Բազմաթիվ մեմերից անկախ, այս ֆլեշմոբը մեծ տարածում է ստանում։ Ամբողջ Հայաստանում նման գրությամբ պաստառներ են հայտնվել նույնիսկ արտաքին գովազդային վահանակների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է հայրենասիրական ֆլեշմոբին, որը սոցցանցերի  հայկական տիրույթում մեծ տարածում է ստանում։

Ֆլեշմոբի իմաստն այն է, որ մարդիկ թղթի վրա իրենց ձեռքով հայերենով գրեն` «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» և տեղադրեն լուսանկարը սոցցանցում։ Հայաստանի քաղաքներում նման գրությամբ պաստառներ են հայտնվել նույնիսկ գովազդային վահանակների վրա։

«Ձև եմ բռնել մթոմ...»․ ինչ նոր ֆլեշմոբ է սկսում Արուս Տիգրանյանը

Դեռ հոկտեմբերի 4-ին Փաշինյանը գրել էր այդ ակցիայի մասին` տեղադրելով գովազդային վահանակի լուսանկարը և նշելով. «Երևանում և ընդհանրապես` Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ տարբեր քաղաքացիների ձեռքով գրված»։

«Միանալով ֆլեշմոբին: Դու նույնպես միացիր՝ քո ձեռքով գրածը, քո պատին»,–գրել է Փաշինյանը։

Նշենք, որ թեև այս ֆլեշմոբն արդեն բազմաթիվ մեմերի առիթ է դարձել, սակայն վարչապետի ակտիվությունը դուր է եկել բազմաթիվ բաժանորդների։ Նրանք ոչ միայն կատարել են կոչը, այլև ողջունող մեկնաբանություններ գրել։

Արսեն Թորոսյանը կարևոր ու հետաքրքիր ֆլեշմոբ է սկսել. լուսանկար

Թեև թերահավատներ ևս եղել են։ Նրանք քննադատեցին ֆլեշմոբը` նշելով, որ «սրանք վարչապետի բանաստեղծության տողերն են, այդ իսկ պատճառով այդքան էլ լավ չէ և անհամեստ է նման բան տարածել PR-ի համար»։ Այնպես էր, այժմ համացանցում իրական վիրտուալ մարտեր են գնում, որոնց մասնակիցները պաշտպանում են սեփական տեսակետը։

Ֆլեշմոբ Գյումրիում. երթի մասնակիցները Ֆրանկոֆոն երկրների նկարներով բաճկոններ էին հագել