ՌԱԴԻՈ

Հարությունով. «Պատերազմի դեպքում Ադրբեջանը լուրջ խնդիրներ կունենա արտաքին աշխարհի հետ»

Ռազմական մեկնաբանի կարծիքով` զինված հակամարտության վերսկսումը մեր տարածաշրջանում խիստ հավանական է, ինչին էլ կողմերը փորձում են պատասխանել զորավարժություներով:
Sputnik
Հարությունով. «Պատերազմի դեպքում Ադրբեջանը լուրջ խնդիրներ կունենա արտաքին աշխարհի հետ»

Ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված` մեր տարածաշրջանում  լայնամասշտապ պատերազմական գործողությունների հավանականության խնդրին, ինչպես նաև զորավարժությունների անցկացման նպատակներին՝ նշելով, որ զորավարժությունները երկու կողմից էլ, ինչ-որ տեղ, միտման շարունակություն են, ինչն արդեն կա մի քանի տարի, այսինքն՝ այն շրջանից, երբ առաջնագծում  լարվածությունը սկսեց սիստեմատիկ աճել: Արդյունքում տեղի ունեցավ զորավարժությունների որակական փոփոխություն:

Հայաստանում բարձր են գնահատել Ռուսաստանի հետ զորավարժությունները

Դավիթ Հարությունովի տեղեկացմամբ՝ զորավարժությունները սովորաբար ունենում են որոշակի մակարդակներ: Երկու կողմերն էլ, գնալով` տեղաշարժվում են դեպի զորավարժություններ, որոնք մոդելավորում են մարտական գործողությունները: Այստեղ խոսք է գնում թե՛ սահմանափակ զորահավաքի, թե՛ ծավալուն զորավարժությունների, թե՛ ԶՈՒ անձնակազմի և ռազմական տեխնիկայի ակտիվ ներգրավվածության մասին:  

«Քանի որ առաջնագծում լարվածությունն աճում է, երկու կողմերն էլ զորավարժություններն օգտագործում են միջոցառումների իրականացման բուն նպատակի համար, այսինքն՝ մարտական պատրաստվածության խնդիր է դրվում, քանի որ 2016 թվականի քառօրյան էլ ցույց տվեց, որ կոնֆլիկտը ցանկացած պահի կարող է սրվել, ու իրադարձությունները զարգանան շատ արագ»,- նշում է Դավիթ Հարությունովը: 

Հայաստանի զորավարժություններում փորձարկվել են նորագույն սպառազինություններ. Արտակ Դավթյան

Ռազմական մեկնաբանի կարծիքով՝ լոկալ կոնֆիլկտներում միշտ էլ եղել է այն պրակտիկան, երբ մի քանի տարի շարունակ անցկացվել են ռազմավարական նշանակության զորավարժություններ: Ցավոք սրտի, զինված հակամարտության վերսկսումը մեր տարածաշրջանում խիստ հավանական է, ինչին էլ կողմերը փորձում են պատասխանել զորավարժություներով: Ընդ որում՝ կարող է լինել լոկալ կոնֆլիկտ, ինչը կարող է վերաճել ավելի լայնամասշտաբ տարբերակի: Հակամարտող կողմերը մի քանի անգամ արդեն իսկ մոտ են եղել դրան:

«Երկու գործոն կա, որոնք ունեն զսպող նշանակություն. մեկը տնտեսական գործոնն է, երբ երկու երկրներն էլ պատերազմելու դեպքում կունենան բավական լուրջ խնդիրներ, քանի որ տնտեսությունները գտնվում են փխրուն վիճակում, մյուսը` արտաքինը, երբ կողմերի վրա կգործադրվի համարժեք ճնշում, թեև այս պահին չկան այնպիսի ուժեր, որոնք շահագրգռված են այս տարածաշրջանում պատերազմական գործողությունների թեժացմամբ»,-նշում է Դավիթ Հարությունովը:  

Ռազմական մեկնաբանի համոզմամբ՝ հատկապես Ադրբեջանը հստակ գիտակցում է, որ որոշակի մարտական գործողություններ սկսելուց հետո բավական լուրջ խնդիրներ կունենա արտաքին աշխարհի հետ: Անկախ ամեն ինչից՝ սպառազինությունների մրցավազքը պատերազմի վերսկսման հավանականությունը մեծացնում է, երբ ինչ-որ փուլում քաղաքական վերնախավը կարող է դուրս գալ վերահսկողության շրջանակներից: