Գյումրու ճանապարհները կբարեկարգվեն. կառավարությունը 4.5 մլն եվրո կտրամադրի

Գյումրի քաղաքի փողոցները կբարեկարգվեն ու կլուսավորվեն։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը քաղաքին դրամաշնորհ է տրամադրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Գյումրու քաղաքապետարանին 4.5 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի` ճանապարհաշինական ծրագրերի իրականացման համար։ Այս մասին որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստում։

ՀՀ կառավարությունը մտադիր է Ավստրալիայում դեսպանատուն բացել. Մնացականյան

«Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ–ին` Գյումրու հիմնական ավտոճանապարհների վերանորոգման և լուսավորության արդիականացման գործընթացներում, մասնավորապես` ճանապարհածածկերի ու մայթերի նորոգում, ջրահեռացման ենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, լուսավորության նոր ենթակառուցվածքների կառուցում, ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում»,– նախագիծը ներկայացնելով` ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Սուրեն Պապիկյանը։

Առանց զեկուցման ու քննարկման. Վայոց Ձորի մարզպետն ազատվեց պաշտոնից

Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչներից, որոնցից մեկով նախատեսվում է` 2 մլն, մյուսով` 2 մլն 650 հազար եվրո դրամաշնորհ տրամադրել Գյումրիին։