ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Երևանում գիշերը հերթական հանցագործությունն է կատարվել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` դանակահարված վիճակում «Աստղիկ» ԲԿ հոսպիտալացվել է երկու երիտասարդ։ Տղաների մարմնի տարբեր հատվածներում դանակի հարվածներ են հասցված եղել։ Բժիշկներին հաջողվել է փրկել նրանց կյանքը։
Հիվանդանոց են այցելել մեծ թվով իրավապահներ։
Վիրավորներն ի վիճակի չեն եղել կատարվածի մասին իրավապահներին տեղեկություն տալ։ Հայտնի է միայն, որ դանակահարությունը տեղի է ունեցել Մալաթիայում գտնվող փողոցներից մեկում։