ՌԱԴԻՈ

Աթանեսյան. «Փաստաբանական պալատը ցանկանում է վերածվել բրգաձև հիմնարկի և սպասարկել մեկ անձի»

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Փաստաբանների պալատի նոր նախաձեռնությանը, որով նախատեսվում է փոփոխություններ մտցնել պալատի կանոնադրության և փաստաբանի վարքագծի կանոնագրքում։
Sputnik
Աթանեսյան. «Փաստաբանական պալատը ցանկանում է վերածվել բրգաձև հիմնարկի և սպասարկել մեկ անձի»

Փոփոխությունների հիմնական նպատակը մեկն է՝ հեշտացնել կարգապահական վարույթները և արդեն «օրինական» հիմքով ճնշել փաստաբաններին՝ սպառնալով նրանց կարգապահական վարույթներով և, իհարկե, արտոնագրի գործողության դադարեցումով: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նախկին պաշտոնյան հետապնդման է ենթարկվում Հրայր Թովմասյանի սանիկը լինելու համար. փաստաբան

«Այն նպատակ ունի պալատը վերածել բրգաձև հիմնարկի, որը ենթարկվում է մեկ մարդու և սպասարկում  մեկ մարդու շահերը`ոչնչացնելով փաստաբանության բուն իմաստը»,–նշեց Աթանեսյանը։

Փաստաբանը մանրամասնում է` նախ արգելվում է այսուհետ պալատի ղեկավարի «վիրավորական» քննադատությունը։ Ավելացվել է «վիրավորական» բառը.

«Սահմանը քննադատության և վիրավորական քննադատության միջև շատ «խախուտ» է։ Մեր հարևան երկրներում փաստաբանությունն արդեն վերացված է։ Այն հնազանդեցված է գործադիրին։ Հիմա Հայաստանում էլ նման փորձ է արվում և մենք կիջնենք Ադրբեջանի և Թուրքիայի մակարդակին»,- նշեց փաստաբանը։ 

Երկրորդ հանգամանքը, որ առանձնացնում է Աթանեսյանը այն է, որ խստացվում են, այսպես կոչված, կարգապահական վարույթները, ինչը թույլ կտա անդամավճարը մի քանի անգամ ուշացրած կամ այդ տխրահռչակ վերապատրաստումներին չմասնակցող փաստաբաններին զրկել արտոնագրից, եթե տարվա մեջ այդ «խախտումը» կատարվի մի քանի անգամ:

«Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի է». Արման Թաթոյան

Ըստ փաստաբանի՝ հաշվի առնելով երկրում վերջին զարգացումները՝ դատական անկախ իշխանության ոչնչացմանն ուղղված քաղաքականությունը, հասկանալի է, որ ցանկանում են ոչնչացնել նաև անկախ փաստաբանությունը և անկախ կարծիք ունեցող փաստաբաններին։  

Յուրի Խաչատուրովի փաստաբանը դատարանից նկատողություն ստացավ

«Ես նաև մտավախություն ունեմ, որ նման փոփոխությունները պայմանավորվածության արդյունք են․ մեր մի քանի փաստաբանի գործունեությունը դուր չի գալիս իշխանություններին․ մենք մեսիջներ ենք ստանում իշխանությունից, որ վատ ենք անում այն, ինչ անում ենք, օրինակ` այս փաստաբանի նման աշխատեք, այսինքն` ձայն չհանող փաստաբանի, դա ծիծաղելի է»,-ընդգծեց Աթանեսյանը։ 

Փաստաբանի խոսքով` դժվար է իրենց լռեցնել։ Ոչ նախկին իշխանությանն է դա հաջողվել, ոչ էլ` գործողին կհաջողվի։  

Աթանեսյանը փաստում է՝ փոփոխություններով հնարավորություն կտրվի պալատի փաստաբաններին զրկել արտոնագրից և դա բավարար է, որ մնացած 2000 փաստաբանները դառնան «սովետական հանգիստ փաստաբաններ»։ 

Աթանեսյան. «Մանիպուլյացիա է` իբր Ալեքսանդր Սարգսյանը հատուցել է Վլադիմիր Գասպարյանի վնասը»

Փաստաբան Աթանեսյանը նաև իրենց մասնագիտության նկատմամբ հարգանք տածող բոլոր արժանապատիվ փաստաբաններին կոչ է արել բոյկոտել պալատի ընդհանուր ժողովը, չվախենալ ահաբեկումներից ու  ճնշումներից  և պայքարել այդ փոփոխությունների դեմ։