Վերջին երկու ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական հարթության մեջ որոշակի լարվածություն է նկատվում, շփման գծում էլ միջադեպեր են գրանցվում: Չնայած դրան՝ պետք է արձանագրել, որ սահմանային անվտանգության առումով իրավիճակը, ընդհանուր առմամբ, նախորդ տարիների համեմատ բավական հանգիստ է, սակայն դա որևէ նշանակություն չունի: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փորձագետ Կարեն Վերանյանը։
«Ադրբեջանն ակտիվորեն անցկացրեց զորավարժություններ, իսկ հայկական կողմն իր հերթին նույնպես ցուցադրում է իր ուժը և Ադրբեջանի իշխանություններին հասկացնում, որ սպառնալիքի կիրառումը հանգեցնելու է համարժեք պատասխանի: Այսինքն՝ հայկական կողմը պատրաստ է հակադարձել ցանկացած ոտնձգության ու արկածախնդրության»,- նշեց Վերանյանը:
Փորձագետի խոսքով`մյուս կողմից հայկական կողմը շատ սահուն փորձում է ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններ տանել կառուցողական ճանապարհով՝ ձգտելով Ալիևին հնարավորինս բերել կառուցողական դաշտ:
Պատասխանում ենք յուրաքանչյուր կրակոցին. ԶՈՒ գլխավոր շտաբի պետը` առաջնագծի մասին
Ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը պահպանում է հին ձեռագիրը և գնում է սահմանային միջադեպերի սրացման, հետևաբար, հայկական կողմի զորավարժությունների նպատակը հակառակորդին զսպելն է ու արկածախնդրությունից զերծ պահելը: