Սերժ Թանկյանը հաջորդ տարի Երևան կգա System of a Down-ի հետ

Աշխարհահռչակ հայ երաժիշտը ոչ միայն բարեգործություն կանի Հայաստանում, այլև համերգ կտա Երևանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. 2020 թվականի հունիսին երաժիշտ, երգահան Սերժ Թանկյանն իր ռոք խմբի՝ System of a Down-ի հետ համերգային ծրագրով կլինի Երևանում: Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«2020 թվականի մայիս-հունիս ամիսներին նախատեսված է մեր խմբի եվրոպական շրջագայությունը, որին ավելացրել ենք նաև Երևանում կայանալիք համերգը: Փորձում ենք աշխատել, որ Երևանում մի լավ ներկայացում ունենանք»,- ասաց Թանկյանը:

Նշենք, որ երգիչն օրեր առաջ Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել և հայտնել, որ պատրաստվում են եվրոպական շրջագայության, և Հայաստանին բարեգործության համար գումար կփոխանցվի:

«Միշա, Սերժ ու Արցախ». փոքրիկ ղարաբաղցին երգել է Թանկյանի հետ. տեսանյութ

Համերգները նախատեսված են Նիդեռլանդներում, Գերմանիայում, Չեխիայում, Հունգարիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում և Լեհաստանում:

Թանկյանը և Օհանյանը հայտարարել են «համահայկական թվային պլատֆորմ» ստեղծելու մասին