ՌԱԴԻՈ

Սանդոյան. «Քիմ Քարդաշյանի բիզնես նախաձեռնությունը բավական իրատեսական է»

«Սանդոյան մենեջմենթ քնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Մարինա Սանդոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի բիզնես նախաձեռնությանը։
Sputnik
Սանդոյան. «Քիմ Քարդաշյանի բիզնես նախաձեռնությունը բավական իրատեսական է»

Քիմ Քարդաշյանը որպես միջազգային խոսնակ հանդես է գալիս Երևանում անցկացվող ՏՏ ոլորտի միջազգային համաժողովի շրջանակում, իսկ նման հարթակները խիստ կարևոր են Հայաստանի նկատմամբ համաշխարհային ուշադրությունը բևեռելու տեսանկյունից: Sputnik Արմենիային այս մասին ասաց Մարինա Սանդոյանը։

«Գաղափարների շուկա» լիագումար նիստի շրջանակներում Քարդաշյանը ելույթ է ունեցել՝ խոսելով իր երազանքի մասին և նշել, որ ցանկանում է Հայաստանում իր գործն ունենալ և կնոջ բարեմասնություններն ընդգծող ներքնազգեստի նոր հավաքածու արտադրել այստեղ՝ չբացառելով նաև կոսմետիկ միջոցների արտադրությունը Հայաստան բերելու հնարավորությունը:

«Թեև Քիմը խոսում էր երազանքի տեսանկյունից, սակայն հաշվի առնելով այն, որ հանդիպելու է գործարար շրջանակների հետ, հիմք է տալիս եզրակացնելու, որ նա գաղափարական փուլից արդեն տեղափոխվել է իրագործման դաշտ, ինչը խիստ ողջունելի է»,- նշեց Սանդոյանը:

Ընկերության գլխավոր տնօրենի փոխանցմամբ՝ եթե խոսքը վերաբերում է թեթև արդյունաբերությանը, ապա պետք է հաշվի առնել վերջին միտումները:

Այս բնագավառում կան շատ կազմակերպություններ, որոնք նպաստում են, օրինակ, բամբակագործության զարգացմանը Հայաստանում և ունեն նույնիսկ արտահանման ներուժ:

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին և համատեղ սելֆի հրապարակել. տեսանյութ

Պատահական չէ, որ Քարդաշյանը ցանկացել է գործունեություն ծավալել հենց նշված բնագավառում, ինչը բավականին իրատեսական մոտեցում է:

Քարդաշյան քույրերը «թիթիզանում են» հայկական հագուստով ու զարդերով. լուսանկարներ