ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը
«Բարդ վիրահատություն չէր։ Ամեն ինչ նորմալ է անցել»,– ասաց նա` չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ վիրահատություն է եղել։
Ըստ Սողոմոնյանի` առայժմ հայտնի չէ, թե Քոչարյանը որքան կմնա բուժհաստատությունում։
Երեկ հայտնի դարձավ, որ Քոչարյանին տեղափոխել են «Իզմիրլյան» բուժկենտրոն։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: