«Միշա, Սերժ ու Արցախ». փոքրիկ ղարաբաղցին երգել է Թանկյանի հետ. տեսանյութ

Միշա Գրիգորյանը երկու տեսանյութ է հրապարակել, որոնք կապված են աշխարհահռչակ Սերժ Թանկյանի ու «Արցախի» հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. «Ձայնը. երեխաներ» շոուի հաղթող ու Voices Of Artsakh խմբի մասնակից Միշա Գրիգորյանը System Of A Down խմբի մենակատար և աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի հետ երգել է «Արցախ» ստեղծագործությունը։

Փոքրիկ արցախցին Instagram-ի իր էջում նախ հրապարակել է մի տեսանյութ, որում երգում է SOAD–ի «Lonely day» երգը։

«Այս երեկո երգեցի Սերժ Թանկյանի և այլ բարձրաստիճան հյուրերի համար»,– տեսանյութին կից գրել է Միշան։

Նրա հետևորդները շատ են հավանել կատարումն ու տեսանյութը։ «Միշ, դու իսկական հայ ես», «Դու փոքրիկ դիվանագետ, հայրենասեր ու խաղարարար ես», «Հրաշամանուկ», «Խելոք տղա», «Փայլում ես, Միշինկա», «Միշա, Սերժ ու Արցախ...հրաշալի է», - գրել են նրա հետևորդները։

Թանկյանին հավանաբար շատ է դուր եկել Միշայի կատարումը։ Նա տեսագրությունը հրապարակել է նաև սոցկայքերի իր էջերում և գովել փոքրիկ երգչին։

Միշա Գրիգորյանը ծնվել է Ստեփանակերտում։ Հայրը զինվորական նվագախմբի դիրիժոր է, իսկ մայրը` մանկապարտեզում երաժշտության ուսուցչուհի։ Ծնողները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ` ուզում է տղան երգել, թե ոչ, մինչև նա ինքը որոշեց և խնդրեց իրեն Voices Of Artsakh նախագիծ տանել, որտեղ էլ սկսվեց նրա երաժշտական կարիերան։

Միշան «Ձայնը. Երեխաների» երկրպագուներին ներկայացրել է Արցախը և պատմել ժենգյալով հացի մասին