Հայաստանի հայթեք միության ղեկավարն արժանացել է «Ականավոր մարդկանց մրցանակի»

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) միջազգային ճանաչում ստացող դպրոցական ինժեներական լաբորատորիաների գաղափարի հեղինակն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) «Ականավոր մարդկանց մրցանակ» է շնորհել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ղեկավար Կարեն Վարդանյանին։

Հայաստանի հայթեք միության ղեկավարն արժանացել է «Ականավոր մարդկանց մրցանակի»

Այն շնորհվել է Երևանում անցկացվող WCIT-2019 ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում։

Կարեն Վարդանյանը երկար տարիներ գլխավորում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ Վարդանյանի և նրա գործընկերների ջանքերով Երևանում վաղուց և բավականին հաջող անցկացվում է DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսը։

«Հայկական վիրտուալ կամուրջը» հայթեքի միջազգային կենտրոն կդարձնի Հայաստանը. Արշակյան

Մեծ պահանջարկ է վայելում նաև միության մեկ այլ նախաձեռնություն` ArMAth դպրոցական ինժեներական խմբակները, որտեղ երեխաները ոչ միայն ծրագրավորում, այլ  նաև մեխանիկայի և էլեկտրոնիկայի հիմունքներ են սովորում։ Դպրոցական լաբորատորիաները կամավոր հիմունքներով ղեկավարում են ոլորտի ձեռնարկությունները։

Այս փորձը սկսել են ընդօրինակել նաև մյուս երկրները. շուտով նման լաբորատորիաներ կհայտնվեն Հնդկաստանի, Եթովպիայի և Աֆղանստանի դպրոցներում։

Տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը կարող է ոչ միայն ստանալ, այլև տալ. Հակոբ Արշակյան

Երևանում անցկացվող WCIT  համաժողովի  շրջանակում Հայաստան են  ժամանել  շուրջ 70 երկրների մի քանի հարյուր պատվիրակություններ։