Համացանցը հեղափոխության «ուղեկցորդը» դարձավ, այդ փորձով հետաքրքրվեցին մյուսները. Թանկյան

Հանրահայտ երաժիշտը կարծում է, որ համացանցը պետք է պատասխանատու լինի, իսկ օգտատերերը պետք է ազատ լինեն օտար վերահսկողությունից. դրա համար գուցե նաև վճարել է պետք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Համացանցը Հայաստանում ժողովրդավարական շարժման ուղեկիցը դարձավ, այժմ պետք է մտածել, թե ինչպես է ազատությունը համակցվում պատասխանատվությանը։ Երևանում անցկացվող WCIT-2019 համաժողովում այս մասին ասաց System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը։

«Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, թե ինչպես կարող է անցնել խաղաղ անհնազանդության շարժումը, որը բառացիորեն փոխեց այս հիանալի երկիրը։ Սակայն պետք է մտածել նաև պատասխանատվության մասին։ Դուք չպետք է սոցցանցերում կեղծ լուրեր տարածեք, եթե նույնիսկ ԱՄՆ նախագահն եք։ Դրա համար պետք է հստակ կանոններ լինեն. ընդ որում` ոչ թե վարչական, այլ սոցիալական։ Նման վարքը չպետք է տեղ ունենա հասարակության շրջանում», – նկատեց Թանկյանը։

Համացանցը, ըստ նրա, համընդհանուրից խմբակայինի է վերածվելու. մարդիկ միավորվելու են խմբերում, հետաքրքրություններով և զբաղմունքներով։ Ընդ որում` այդ սոցցանցերը կարող են նաև վճարովի լինել, և դրանում որևէ վատ բան չկա։ Մարդիկ կարող են վճարել իրենց ընկերների հետ անխոչընդոտ հաղորդակցվելու համար և այն բանի համար, որ որևէ մեկը չփորձի իրենց վրա ազդել կապի այդ միջոցների օգնությամբ։

Սերժ Թանկյանը հաջորդ տարի Երևան կգա System of a Down-ի հետ

Օրինակ` տարբեր երկրների կառավարությունները պատրաստակամորեն տեղեկություն են հավաքում բողոքի շարժումների մասին` իրենց շահերին ծառայեցնելու համար։ Դա վերաբերում է նաև Հայաստանում տեղի ունեցած շարժման փորձին, նկատեց Թանկյանը։

«Այդ դեպքում ո՞րն է մարդկանց դերը։ Որ թույլ չտան իրենց մանիպուլյացիաների ենթարկել և հստակ արտահայտեն իրենց կարծիքը։ Սա է ժողովրդավարության կարևոր հատկությունը», – ավելացրեց Թանկյանը։

«Միշա, Սերժ ու Արցախ». փոքրիկ ղարաբաղցին երգել է Թանկյանի հետ. տեսանյութ

Երևանում անցկացվող WCIT համաժողովի շրջանակում Հայաստան են ժամանել շուրջ 70 երկրների մի քանի հարյուր պատվիրակություններ։

Թանկյանը և Օհանյանը հայտարարել են «համահայկական թվային պլատֆորմ» ստեղծելու մասին