ԵԱԶԲ–ն ծրագրում է 110 միլիոն դոլարի հասցնել Հայաստանում ներդրումային կապիտալը

Եվրասիական զարգացման բանկը նախատեսում է մինչև 2019թ–ի ավարտն ավելի քան 20 միլիոն դոլարի երկու գործարք ստորագրել Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Եվրասիական զարգացման բանկը պատրաստվում է Հայաստանում ընթացիկ ներդրումային կապիտալն ավելացնել առնվազն 20 միլիոն դոլարով` հասցնելով այն 110 միլիոն դոլարի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց Հայաստանում ԵԱԶԲ ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանը։

«Հայաստանում բանկի գործունեության ամբողջ ընթացքում մեր կուտակած ներդրումային պորտֆելը կազմում է 208 միլիոն դոլար։ Ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 90-91 միլիոն», – ասաց Մելկիկյանը։

Նրա խոսքով` բանկն ակտիվորեն աշխատում է խոշոր կորպորացիաների հետ, մինչև տարեվերջ ենթադրվում է, որ ևս երկու գործարք կփակվեն։

ԵԱԶԲ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ներդրումների նախագիծը

Մելկիկյանը մանրամասն չներկայացրեց այդ նախագծերը։ Նրա խոսքով` դրանց իրագործման հետ կապված երբեմն տեխնիկական հարցեր են ծագում։

Նա նշեց, որ ռազմավարական որոշում է կայացվել ներդրումներ կատարել Հայաստանի բանկերի կապիտալում։ Դիտարկվում է մի քանի տարբերակ։

«Մենք հետաքրքրված ենք պետության և մասնավոր հատվածի գործընկերության ձևաչափով պետական նախագծերին մասնակցությամբ։ Պատրաստ ենք դիտարկել հայկական կողմի առաջարկները», – ասաց Մելկիկյանը։

Հայկական ոսկերչական արտադրանքի առաջ կանաչ լույս վառվեց. ԵԱՏՄ–ն վերացնում է բյուրոկրատիան

ԵԱԶԲ–ի հիմնական խնդիրը ԵԱՏՄ երկրների նախագծերին ներդրումային աջակցություն ցուցաբերելն է, առևտրատնտեսական կապերը և հետագա ինտեգրացման հնարավորություններն ընդլայնելը։