ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ–ում դատելու են 9-ամյա տղային, որը մեղադրվում է միանգամից մի քանի ծանր հանցագործությունների մեջ։ Իլինոյս նահանգում ապրող երեխային մեղադրում են 5 մարդու սպանության և 3 հրկիզումների մեջ, այդ թվում` ծանրացուցիչ հանգամանքներով։ Այս տեղեկությունը տրամադրել է նահանգի դատախազ Գրեգ Մինգերը։
Ընթացիկ տարվա ապրիլի 6-ին տղան հրդեհել է շրջիկ տունը, ինչի պատճառով միանգամից 5 մարդ է մահացել, այդ թվում` երեք երեխա։ Տան միայն երկու բնակչի է հաջողվել փրկվել։
Հրդեհը սկսվել է ուշ երեկոյան, երբ ընտանիքի անդամների մի մասն արդեն պառկել էր քնելու։ Երբ դեպքի վայր են ժամանել հրշեջները, տնից գրեթե ոչինչ չէր մնացել։
Թրամփ. «Իրանը սպառնում է աշխարհի անվտանգությանը»
Մինգերն ավելացրել է, որ երեխային մեղադրանք ներկայացնելու մասին որոշում կայացնելն իր համար դժվար է եղել։
«Դա ողբերգություն է, բայց, փաստն այն է, որ փոքր երեխան մեղադրվում է ամենալուրջ հանցագործություններից մեկի մեջ»,–նշել է դատախազը։
Եթե փոքրիկ ամերիկացուն դատապարտեն, նրան 5 տարի պայմանական ազատազրկում է սպասում։