«Սխկել», թե «չսխկել». Փաշինյանը խոստովանում է՝ գայթակղությունը մեծ է

Փաշինյանը անդրադարձել է ՀՀ-ում ձևավորված հասարակական կարծիքին և նշել, որ իշխանության համար «զոռբայությունը» մերժելի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Նախորդ մեկուկես տարում Հայաստանում սեփականության վերաբաշխման ոչ մի դեպք չի գրանցվել։ Այս մասին Երևանում ընթացող համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գյումրիում իմացել են, որ այդ օրը ո՛չ ռեյդ է լինելու, ո՛չ որևէ այլ բան». Նիկոլ Փաշինյան

«Երբ մի կնոջ անունով գրանցված է սեփականություն և ես (ու, ոչ միայն ես)100 տոկոսով գիտեմ, որ այդ սեփականությունը պատկանում է կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի, ձեռք է բերվել ապօրինի միջոցներով, մեծ է գայթակղությունը` ԱԱԾ-ին ասել, որ էդ կնոջը բերեք և ասեք` թող նոտարով գրի, որ այդ սեփականությունը նվիրում է պետությանը։ Շատ մեծ է գայթակղությունը։ Բայց մենք գիտենք, որ չի կարելի այդպիսի բան անել»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` այդ վարքագիծը մերժելի է, քանի որ նման մի դեպքի պարագայում բոլորին կարող է թվալ, թե իրենց հետ էլ կարող է նույնը պատահել։ ՀՀ իշխանության համար «զոռբայությունը» մերժելի է։

Նիկոլ Փաշինյանը զայրացել է. ի՞նչ կապ ունի Զոհրաբ Մնացականյանը. «Փաստ»

«Երբ որ իշխանությունը զոռբա չէ, շատերին թվում է, թե թույլ է։ Հարց է ծագում՝ այ էս մեկը հարցազրույց տվեց, քննադատեց, մի շաբաթ սպասեմ, եթե պադեզդում դրա գլուխը սխկեցին, ուրեմն իշխանությունը ուժեղ, նորմալ իշխանություն է, չսխկեցին, ուրեմն, սոցիալական կայքերում կկարդաք՝ էս իշխանությունը թույլ է»,-ասաց վարչապետը։

Փաշինյանը մտադիր է գլխիվայր շուռ տալ ոստիկանական համակարգը և պատժել Վանեցյանին. ԶԼՄ

Նրա համոզմամբ` այս կարգի ուժեղ իշխանության կաղապարն արդեն ձևավորվել է, ու դա զոռբայության պայմաններում ապրած հանրության արձագանքն է երկրում տեղի ունեցող փոփոխություններին։