Քիմին Երևանում ողողել են նվերներով. նա շնորհակալություն է հայտնել հայ դիզայներներին

Քիմ Քարդաշյանը հիացած է հայ դիզայներների նվերներով. տպավորությունների մասին նա պատմել է Instagram–ի իր էջում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Երևանում ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին երկրպագուները բազմաթիվ նվերներ են ընծայել։ Նա շտապել է գլուխ գովել ստացած ընծաների համար և դրանք ցուցադրել է Instagram–ի իր էջում։

«Այստեղ շատ հետաքրքիր դիզայներական աշխատանքներ կան` անուշաբույր օճառ, զարդեր և ոչ միայն։ Շնորհակալություն բոլորին», – տեսանյութում ասել է նա։

Տեսանյութում երևում է, որ հայ դիզայներները Քիմին ուղարկել են մետաքսյա շարֆեր, հայոց այբուբենի տառերով պայուսակներ, զարդեր, ծաղիկներ և այլ նվերներ։

Քարդաշյանի հյուրանոցի դռների մոտ գիշեր–ցերեկ կանգնած են հայ երկրպագուներ։ Նրանցից շատերը ցանկանում են նվերներ հանձնել հեռուստադասերին։ Կան մարդիկ, որոնք ուզում են լուսանկարվել կամ ինքնագիր վերցնել։ Բայց ոչ բոլորին է հաջողվում նպատակին հասնել, քանի որ աստղի օրակարգը խիստ հագեցած է։

Հիշեցնենք, որ համաշխարհային հեռուստախաղ Քիմ Քարդաշյանը, քույրը՝ Քորթնին, և նրանց երեխաները Հայաստան են ժամանել հոկտեմբերի 6-ին։ Քիմ Քարդաշյանի երևանյան այցելության նպատակը WCIT 2019–-ին մասնակցությունն է։ Հոկտեմբերի 6-9–ն անցկացվող ՏԱՏ համաշխարհային համաժողովին Քիմ Քարդաշյանը հրավիրված է որպես հատուկ զեկուցող և մոդերատոր։

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Քարդաշյան քույրերին. լուսանկարներ

Այս ընթացքում Քիմն ու Քորթնին արդեն հասցրել են Էջմիածնում մկրտել իրենց երեխաներին, Քիմն էլ հայտարարել է, որ ԱՄՆ է մեկնելու նոր բիզնես գաղափարներով։